Մեր պատմությունը
Ծնված պարզ շների հանդեպ սիրուց:
Մեր պատմությունը սկսվում է շների հանդեպ պարզ սիրուց: Որպես ողջ կյանքում շներ պահած մարդ և կենդանասեր՝ ես միշտ ուզել եմ ամենալավը իմ փափկամազ ընկերների համար, հատկապես երբ խոսքը նրանց սննդի մասին է: Տարիներ առաջ ես սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել արդյունաբերական չոր կերերը և սկսեցի անհանգստանալ դրանց մշակման եղանակների ու բաղադրիչների պատճառով:
Վճռականորեն ձգտելով ապահովել իրական օպտիմալ սնուցում՝ ես համագործակցեցի կենդանիների պրոֆեսիոնալ սննդաբանի հետ՝ իմ շների կարիքներին հարմարեցված անհատական բաղադրատոմսեր մշակելու համար: Բայց ես այսքանով չկանգ առա: Շարունակական հետազոտությունների և գործնական փորձարկումների շնորհիվ ես է՛լ ավելի կատարելագործեցի այդ բաղադրատոմսերը՝ հեռացնելով բոլոր հավելումները, լցանյութերն ու արհեստական բաղադրիչները, քանի որ ինքս սովորեցի և ստացա շների սննդաբանի սերտիֆիկատ, որպեսզի ստեղծեմ կերեր բացառապես 100% բնական, ամբողջական մթերքներից:
Արդյունքները խոսում էին իրենք իրենց փոխարեն. իմ շները առողջ են՝ ավելի փայլուն մազածածկույթով, ավելի շատ էներգիայով և ընդհանուր առմամբ ավելի լավ կենսունակությամբ: Երբ ընկերներս նկատեցին այս ակնհայտ փոփոխությունները և խնդրեցին կերը պատրաստեմ իրենց շների համար և դրական արդյունքները երևացին: Նրանց շները ցույց տվեցին նմանատիպ փոխակերպումներ, ինչը խթան հանդիսացավ զրույցների՝ այս գաղափարը ինչ-որ ավելի մեծ բանի վերածելու մասին:
Այսպես ծնվեց մեր ընկերությունը: Այսօր մենք պատրաստում ենք թարմ, բալանսավորված կերեր շների համար՝ օգտագործելով միայն բարձրորակ, բնական բաղադրիչներ. ոչ կոնսերվանտներ, ոչ մի արհեստական հավելում, միայն մաքուր, օգտակար սնուցում՝ նախատեսված ձեր շան առողջությունն ու կենսունակությունն ապահովելու համար:
Մեզ առաջ է մղում նույն նվիրվածությունը, որով ամեն ինչ սկսվեց՝ շներին տալ այն կերակուրը, որին նրանք իսկապես արժանի են: Միացե՛ք մեզ՝ ավելի առողջ, ավելի երջանիկ շներ ունենալու գործում, որովհետև ձեր լավագույն ընկերն արժանի է դրան: